«Տաշիր» բարեգործական հիմնադրամը մշակույթի տուն է բացել
Միջոցառմանը ներկա էր Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, որը շնորհավորեց քաղաքացիներին այդ կարևոր իրադարձության կապակցությամբ և նշեց, որ այս մշակույթի կենտրոնը տեղի բնակչության համար իրենց գիտելիքների ու հնարավորությունների դրսևորման հիանալի միջավայր կստեղծի: Բացի այդ՝ միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գուգարքի թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Չուլջյանը, Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը,«Տաշիր»հիմնադրամի ներկայացուցիչներ,վարչական շրջանների ղեկավարներ ու քաղաքի բնակիչներ:
«Տաշիր»բարեգործական հիմնադրամը 400 մլն դրամ է հատկացրել շենքի վերակառուցմանն ու կենտրոնի լիարժեք տեխնիկական ապահովմանը: Մշակույթի կենտրոնում գործելու են մեծահասակների համար նախատեսված հանգստի ու զվարճանքների սենյակ, շախմատի ակումբ, կերպարվեստի, պարային խմբակներ, դուդուկի, վոկալի, կարի խմբակներ և այլ ժամանցի սեկցիաներ: Շուտով նաև գրադարան կբացվի:
Կենտրոնը ընդհանուր առմամբ 250 երեխա է այցելում: Այստեղ ծրագրում են համերգներ ու ներկայացումներ կազմակերպել, երաժշտական, թատերական, գեղարվեստական փառատոններ ու ցուցահանդեսներ կազմակերպել:
Իր ստեղծման օրվանից հիմնադրամը աջակցում է Հայաստանում կրթական նախաձեռնություններին, ֆինանսական օգնություն ցուցաբերում երկրի դպրոցներին ու աշակերտներին, զբաղվում է դպրոցների ու մանկապարտեզների շինարարությամբ: